Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ հրադադարը պահպանելու վերաբերյալ. Ազգային ժողովում՝ շփման գծում տիրող իրավիճակի հարցով փակ քննարկումից առաջ լրագրողներին հակիրճ պատասխանեց Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Փոխնախարարը նշեց, որ այդուհանդերձ պարբերաբար կրակում են: Նա նաև նշեց, որ այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա:

Նշենք, որ փակ քննարկմանը պատգամավորների հետ հանդիպմանը մասնակցում է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: