Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։

Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։

Համապատասխան որոշումների ընդունմանը հաջորդող ելույթներում Պուենտե Խենիլի և Ռոդա դե Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնույթը, մարդկության դեմ հանցագործությունների անժամկետ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունն է: