Պատերազմը չի ավարտել... Ինչպես որ այն չէր ավարտվել 1994թ. - ից ի վեր, այնպես էլ այսօր պատերազմը չի ավարտվել: Ով կփորձի ինձ հակառակն ապացուցել, կխնդրեմ 24 ժամով Արցախում, մի որևէ սհամանամերձ բնակավայրում ընտանիքով տեղափոխվի և բնակվի... Ոչ ոք չի տեղափոխվի, որովհետև բոլորն էլ վստահ են, որ պատերազմը չի ավարտվել: 1994թ.-ին մենք հաղթեցինք պատերազմում, 2016թ.-ին մենք նույնպես հաղթեցինք պատերազմում, սակայն մենք ,ցավոք սրտի, պարտվում ենք դիվանագիտական ճակատում: Հայաստանն ընդհանրապես ձեռքերը պետք է լվանա ու հետ կանգնի ցանկացած բանակցային գործընթացից, բանակցային գործընթացի կողմ պետք է հանդիսանա միայն ու միայան Արցախը՝ պաշտոնական Ստեփանակերտը...

Այս քանի օրը միգուցե Հայաստանում համախմբության օրեր էին, բայց հավատացեք Արցախում մղձավանջ էր: Մղձավանջ էր, քանի որ հրթիռակոծվում էին 22 տարի շարունակ շենացող բնակավայրերը ու դա արվում էր աշխարհի սառը հայացքի ներքո: Վաղուց ի վեր ես աշխարհի վրա հույս չեմ դրել, իմ հույսը մեր բազուկն ա, մեր դուխն ա, որն էլ հենց կրկին անգամ հաղթանակի հիմք հանդիսացավ...Շատ բան կա ասել, բայց բոլորն էլ հերթով ու կարգով...

Կիլիկիա Հայաստան