ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը գոլֆի խաղի ժամանակ պարտվել է հանրապետական սենատորներին: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

Օբամայի հետ խաղին մասնակցել է նաև ԱՄՆ կոնգրեսի վերին պալատի ներկայացուցիչ Մարկ Յուդելը, նրանց մրցակիցները եղել են սենատոր- հանրապետականներ Սակսբի Չամբլիսը և Բոբ Քորները:

Նշվում է, որ գոլֆի միջոցով դեմոկրատ Օբաման փորձել է գտնել ընդհանուր շփման կետեր իր մրցակից կուսակցության հետ այնպիսի հարցերում, ինչպիսին է սոցիական ծրագրերի հնարավոր ռեֆորմները, բյուջետային հատկացումների կրճատում,ինչը կոչ են նախագահին հանրապետականները: