«Նախիջևանը ևս մեկ զոհ տվեց!!!
Օրուջելիև Գաբիլ… 2013-ին ավարտել էր Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ինստիտուտը… 3 օր էր ինչ հայր էր դարձել. Դեռ չէր էլ հասցրել տղային տեսնել… Հայերի հետ մարտերում զոհվել է: Մի քանի օր հնարավոր չէր լինում տեղեկություն ստանալ: Վերջապես հայերի հրապարակած նկարը տեսնելով` ընտանիքը ճանաչեց Գաբիլին: Ներկայումս էլ մեր զոհի դիակը հայկական կողմում է: Աստված ողորմի»,- գրված է լուսանկարում:
Ռազմինֆոյի տեղեկություններով, ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ու նաև օգտատերերը լուսանկարների հրապարակման օրվանից փորձում էին հերքել, որ դրանցում ադրբեջանցի զինծառայողների դիակներն են: