Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը 5 ժամով կդադարեցվի՝ զոհերի մարմինները որոնելու համար։ 

Կա պայմանավորվածություն, համաձայն որի ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում 5 ժամով կդադարեցվեն բոլոր մարտական գործողությունները զոհերի մարմինները որոնելու համար։ Աշխատանքներն համակարգում են ԿԽՄԿ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ-ն։

Նշենք, որ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: