Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, փորձում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մասին քիչ առաջ Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը սովորական իրավիճակ չէ:

Երևանից անմիջապես Բաքու ուղղված Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ տեղեկությունների, Ալիևը նշել է, որ երկրների միջև կապերն «ինտենսիվ են զարգանում»։

Ալիևը նաև շնորհակալություն է հանտնել Ռուսաստանին իրականացված քայլերի համար՝ ասելով, որ նախագահ Պուտինից հեռախոսազանգ է ստացել և ինքը, և Սերժ Սարգսյանը:

«Բանակցությունները պետք է շարունակվեն: Ռուսաստանը ջանք չի խնայի այդ հարցի լուծման համար»,- ասել է Մեդվեդևը։