Երևանի ավագանու մայիսի 5- ին տեղի ունեցած ընտրությունների նախնական տվյալներով  ԲՀԿ-ն ստացել է 92 048 ձայն, որ նույնն է ինչ  23.08 %: YerevanNews.am-ը ընտրությունների արդյունքների բողոքարկման և ԲՀԿ-ի մանդատներից հրաժարվել՝ չհրաժարվելու հարցի վերաբերյալ զրուցեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:

-ԲՀԿ-ի  տարածած հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում վայր դնել Երևանի ավագանում ստացած մանդատները:

-Ոչ մի ենթադրություն չի կարելի անել մինչև չամփոփվի տվյալները և մենք չավարտենք մեր քննարկումները: Կտեղեկացնենք Ձեզ դրա մասին: Ենթադրություն անել դեռ չի կարելի:

- Այս պահի դրությամբ ԲՀԿ-ն դիմե՞լ է որևէ տեղամասում վերահաշվարկի համար ։

-Մենք դեռ ունենք ժամկետ: Զբաղված ենք ուսումնասիրելով այդ ամենը և երբ որ կունենանք ասելիք, խնդրում ենք սպասեք այդ պահին մենք Ձեզ կտեղեկացնենք:

-Շատ է քննարկվում, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է լքել կուսակցությունը: Այս լուրը համապատասխանու՞մ է իրականությանը:

-Ես վստահ եմ, որ կուսակցությունից որևէ մեկը չի կարող հեռանալ, որովհետև դրա համար չկան և չեն կարող լինել որևէ նախադրյալներ:

-Ընտրությունների նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է այնքան ձայն, որն ավելի քիչ է, քան նրա անդամներն են Երևանում: Դա նորմա՞լ եք համարում:

-Խնդրում եմ,  որպեսզի սպասեք, երբ մենք կունենանք հայտարարելու նոր բան Ձեզ կտեղեկացնենք: Հիմա հարկավոր է սպասել:

 

Զրուցեց   Տիրայր Մուրադյանը