Ադրբեջանական մամուլը հայ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, ով գտնվում է Արցախում, իտալական հեռուստաալիքին տրված հարցազրույցի արդյունքում ներկայացրել է որպես հայ կին դիպուկահար: 

Իսկապես, կարելի է շնորհավորել «հարևան» երկրին, քանի որ այս դժվարին օրերին ադրբեջանական մամուլը, դրա ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմը աշխատեց մաքսիմալ արդյունավետ և կշռադատված. նրանք անգամ կարողացան բացահայտել Նազենի Հովհաննիսյանի «գաղտնիքը»: