Հայ-Ռուսական համալսարանում գործում է ԱՐՑԱԽԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Կենտրոնը համախմբված աշխատում է համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ Կենտրոնին, որի գործունեության հիմնական ուղղություններն են`

- համապատասխան հայալեզու տեղեկատվության թարգմանություն ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով,

- հավաքագրված միջոցներով անհրաժեշտ օժանդակության իրականացում,

- վիրավորներին աջակցության ցուցաբերում,

- դրամական միջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների կամավոր հավաքագրում,

- նախնական զինվորական պատրաստության և առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպում,

Կենտրոնի նպատակն է համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են աջակցել Հայ Զինվորին:

Ամեն օր 11:00-ից մինչև 20:00 ցանկացած հարցով կարող եք մոտենալ համալսարանի Ուսանողական խորհուրդ: