Առավոտյան, մեր բակում մի շատ հուզիչ տեսարանի եմ ականատես լինում... ճիշտ է, իմ բառերով ամբողջովին չեմ կարող փոխանցել այդ վիճակը, բայց նաև չեմ կարող չգրել դրա մասին: Բակում մի խումբ կանայք էին հավաքվել, մտածեցի ինչ-որ բան է պատահել.. մոտեցա, տեսնեմ ինչ է կատարվում... մի կին էր նստած նստարանին, լացում էր ու լացում, մյուսների դեմքին նայելով անկեղծ ասած զարմացա. բոլորը ժպտում էին....

-ինչա պատահել?,-հարցնում եմ ժպտացող կանանցից մեկին.

-տղենա զանգել

-ինչ տղա? բա ինչիա լացում? ....

- Արմենը... Արմեննա զանգել

չհասցրեցի էլ նորից կրկնեմ հարցս, թե ինչի համար է լացում, ու հանկարծ լսեցի նստած կնոջ ձայնը, ով լացում էր ու անդադար կրկնում.

-ցավդ տանեմ, իմ Արմեն, իմ տղա, մեռնեմ քեզ, քո սրտին, քո արևին... իմ տղա, իմ Արմեն....

- վայ դե Ժենիկ հերիք լացես,-մեջ մտավ կանանցից մեկը,-քո տղեն իրա բերանով քեզ ասեց, որ սաղ լավա, դու նստել էլի լացում էս..

-իմ տղեն միշտ էլ լավա, իմ տղեն դուխով տղայա, իմ Արմեննա, իրա զոհված հոր տղենա, իմ տղեն ոնց կարա վատ լինի, իմ տղեն ուժեղ տղայա...

-դե բա էլ մի լացի այ կնիկ, արի՛, արի՛ գնանք մի բաժակ կոֆե խմենք տունը, կհանգստանաս

-չէէ... չեմ լացում, չէէէ...,-ասում էր լացելով,-զիվորի մերը չի լացում... դու իմացի, զինվորի մերը զինվորից էլ ուժեղա... դու քո տղուն առավոտը տեսել էս?... տեսել էս! քո տղեն քեզ շնորհավորեց?.. շնորհավորեց! գրկեցիր քո տղուն?... գրկեցիր! բա էլ դու ինձ ոնց հասկանաս?: իմ տղեն ինձ սահմանիցա զանգել, թուրքի բերնիցա զանգել.... ու ես նոր եմ իմացել որ էսօր արդեն 7-նա... իմ Արմենը.... ասումա մա՛մ, էսօր քո օրնա, շնորհավոր, մա՛մ... հո տխուր չէս? չտխրես մամ, գոնե էսօր , էսօր քո օրնա մա՛մ.... ասումա Տղերքով ձեր կենացն ենք խմում մամ, չես նեղանում չէ մամ, որ ջրով ենք խմում... խնդումա Արմենս..... ես քո ծիծաղին մեռնեմ իմ տղա.. ասումա մամ ջան չնեղվես դու, հեսա սաղ կպրծնի, կգամ տուն, այ թե ապրիլի 7 ենք անելու ամառը.... իմ Արմեն.. ցավդ տանեմ, տղես.....

բոլորը լռեցին.... ու թեև կնոջ աչքերից իրոք արցունքներ էին գալիս, բայց ես նոր հասկացա, որ ինքը չէր լացում... իրոք չէր լացում Ժենիկը! որովհետև ոնց-որ ինքն ասեց. Զիվորի մերը չի լացում, Զինվորի մերը զինվորից էլ ուժեղա..... Աշխարհի ամենաուժեղ կանայք են մեր հայ մայրերը, մեր զինվորների մայրերը..... ու դրանում կասկած անգամ չկա: Շնորհավոր ձեր տոնը, ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ......

Դուք կանգուն ժայռեր....

Դուք՝ մայրերդ եք ծնել առյուծ արքաներ,
Սար ու ձորեր հսկող ճախրող արծիվներ,
Նախնյաց կանչը, որ դեռ հոգու մեջ որդոց՝
Փրկել եք հայրենիք զավակի բազկով..........

Անի Խամոյանի ֆեյսբուքյան էջից: