Այսօր՝ ապրիլի 9-ին, Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին: 

Լրագրողի հարցին, թե ադրբեջանական բանակի կողմից արձանագրվել է ԼՂՀ-ում քաղաքացիական անձանց սպանության դեպքեր, ինչպես նաև նրանց գործողությունները հիշեցնում են ԻՊ ահաբեկիչների գործելաոճը, հայկական կողմը հայտարարել է, որ ունի փաստեր դա ապացուցելու համար, Ջեյմս Ուորլիքը պատասխանել է. 

«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների բոլոր խախտումների մասին հաղորդումներով, տեսել ենք լուսանկարներ»: 

Ուորլիքը նշեց, որ այս հարցով իրենք զրուցել են Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ՝ խնդրելով ճշգրտորեն դիտարկել, թե ինչ է տեղի ունեցել: