Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքու այցի ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ խոսել են իրար միջև հարաբերությունների և հետագա համագործակցության մասին հարցեր:
Հանդիպամն ժամանակ նախագահները ուշադրություն են դարձրել վրացական և ադրբեջանական համատեղ ծրագրերին: Մասնավորապես խոսք է գնացել Կարս-Ախալքալաք երկաթ գծի շինարարության մասին:
Երկու պետության ղեկավարները հայտարարել են, որ այդ երկաթգծի միջոցով Վրաստանը և Ադրբեջանը կապ կհաստատեն Եվրոպայի հետ, որը գեոքաղաքական տեսանկյունից ունի ռազմավարական նշանակություն և տարածաշրջանում անվտանգության և կայունության հիմնական երաշխիքներից է: