Հարգելի Հայրենակիցներ, մեր հակառակորդի կողմից Արցախյան հարցի ռազմական ճանապարհով լուծելը անհանգստացրել է, ինչպես յուրաքանչյուր հայի այնպես էլ տարբեր հասարակական ու քաղաքական կառույցների, որի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, ինչը հանգեցրել է ռազմական գործողություններին մասնակցել ցանկացողների թվի կտրուկ աճին, հայրենասիրական մղումների և համախմբվածության ակնհայտ դրսևորումներին:

Ռազմական գործողություններին համախմբված ու արդյունավետ մասանակցություն ունենալու համար «Էրեբունի» հասարակական կազմակերպությունը ՀՀ ՊՆ աջակցությամբ իր անդամ երիտասարդների համար կազմակերպում և անցկացնում է մարտական և կրակային պատրաստության, մարտական ապահովման, առաջին բուժօգնության, ռազմական տեղագրության հետ կապված տակտիկական և այլ գործնական պարապմունքներ, որոնք հնարավորություն կտան ավելի հմուտ գործել ռազմաճակատում:

Ցանկացողները կարող են միանալ` մարտական հերթափոխի պատրաստվելու համար:

Կազմակերպչական հարցերով զանգահարել

094 636 771 հեռախոսահամարով