Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի արդարացման մասին: Մի արևելյան պատմություն կա: Պատմեմ տեսեք զուգահեռները:
Մեկի տունը գող է մտնում ու թալանում: Սա գնում է դատավորի մոտ: Դատավորն հարցնում է՝ տանդ դուռը փա՞կ էր: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար:
Դատավորն հարցնում է՝ շուն ունեի՞ր: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար:
Դատավորն հարցնում է՝ փողդ լավ էիր պահե՞լ: Սա՝ չէ: Դատավորը՝ տեսար:
Տան տերն ասում է՝ հիմա ի՞նչ, գողը հեչ մեղավոր չի՞:
Լսեք կա փաստ՝ Ռուսաստանի կողմից զենքի վաճառք հակամարտության գոտի, միջնորդ եռանախագահի կարգավիճակի ոտնահարումով ու իր ստրատեգիական դաշնակցի դեմ:
Մնացած խոսակցությունները քամի է ու օդի տատանում:
Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից: