«Հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանում ընտրություններ չկան, միայն կա փողի իշխանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը,միևնույն ժամանակ ավելացնելով, որ  ինքը համաձայն չէ ՀՀ նախագահի հայտնի արտահայտության հետ, որ «Հայաստանում գաղջ մթնոլորտ է» տիրում:

Իսկ ինչ վերաբերում են ընտրությունների արդյունքներին` Լյուդմիլա Սարգսյանի համար դրանք բնավ անակնկալ չեր, իսկ իր կուսակցության պարտությունը նա բնորոշեց այսպես.

«ՀԱԿ –ը չօգտագործեց իր բոլոր կարողությունները, լծակները: Բացի դրանից մեր երկրում տիրող անարդարության շնորհիվ ՀԱԿ-ից այս տարիների ընթացքում հեռացել են մի շարք քաղաքական լուրջ գործիչներ»:

Այնումանեայնիվ, սպասված այս պարտությունը Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, չկողմարոշված, անգիտակից հասարակության և ՀՀԿ-ի ակնհայտ բաժանած գումարների շնորհիվ է:

«Ես գիտեմ, որ ՀՀԿ-ն փող է բաժանել»,- համոզված ասաց ՍԴՀԿ ատենապետն ավելացնելով, որ դրա արդյունքւոմ ժողովուրդը նա՚խըտրել է փողի իշխանությունը: