«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ բնակելի զանգվածի 1-ից-20 և 35-ից-46 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: