Ամերիկայի ոստիկանությունը կոչ է արել բջջային հեռախոսների արտադրողներին մշակել հեռախոսների արգելափակման նոր համակարգը: Առևանգված հեռախոսը պետք է արգելափակվի մինչև վերջ: Այդպիսով ոստիկանությունը ծրագրել է նվազեցնել հեռախոսների առևանգման թիվը:
Ոստիկանությունը դիպել է IT կազմակերպություններին, որպեսզի նվազեցնի բջջային հեռախոսների առևանգման հարցը:
Օրինակ Սան Ֆրանցիսկոյում գողությունների կեսը անցած տարի ուղեկցվել է սմարթ հեռախոսների գողությամբ: Քաղաքի շրջանային դատավոր Ջորջ Գասկոնը հայտարարել է, որ այդպես հնարավոր է շարունակել:
The New York Times պարբերականին տված հարցազրույցի ժամաակ Գասկոնը նշել է, որ ի տարբերություն մյուս հանցագործությունների, բջջային հեռախոսների առևանգման խնդիրը կարելի է լուծել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: ԱՄՆ-ի ոստիկանությունը աջակցում է դատավորին և առաջարկել է բոլոր հեռախոսներում մտցնել նոր գործառնություն, որի միջոցով հնարավոր կլինի հեռակա անջատել առևանգված հեռախոսը մեկընդմիշտ: