Ես չեմ հեռացել քաղաքականությունից, որովհետև, եթե գործ ունես հաջորդ սերունդների հետ, եթե գործ ունես նրանց նոր երկիր կառուցելու մտքերը ամփոփելու և գործողությունները կազմակերպելու հետ, ապա հենց դա է քաղաքականությունը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե մեր ընթացիկ քաղաքականությունը, այլ քաղաքականությունը գլոբալ առումով: Այսինքն ես համարում եմ, որ քաղաքականության մեջ եմ,- ի պատասխան հաղորդավարի հարցադրմանն ասաց Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք վարչապետ:
Ես, որպես ֆինանսների նախարար, հավանաբար լավ էի աշխատել: Երկրի պատասխանատուներն ինձ հրավիրեցին ինձ զրուցելու և, չնայած նրան, որ ես առարկում էի և չէի հնազանդվում, ինձ հնազանդեցրեցին:
Ինչպե՞ս էիք վերաբերվում այդ ժամանակվա իշխանությանը:
Ես երբեք չեմ եղել իշխանությունները գովերգող անձ: Ես եղել եմ համագործակցող: Բնույթով այնպիսինն եմ, որ երբեք չեմ սիրել իշխանություններին, անգամ այն ժամանակ, երբ եղել եմ իշխանություն: Ես մտածող մարդ եմ, ինտելեկտուալ եմ, իսկ ինտելեկտուալ մարդը չի կարող սիրել իշխանությանը:
Մանրամասները Mediamax-ի տեսանյութում: