Կյանքի գնով հայրենիք պաշտպանելու մղումը ամեն հայ զինվորի սրբազան ուխտն է: Ունենալով նման հակառակորդ, դժբախտաբար, հաճախակի է հարկ լինում ապացուցել դա: Իսկ վերջին օրերի փորձությունն էլ մի անասելի պատմության հիմք դարձավ, որը թերևս արցախյան անկախության տարեգրությունը շրջափուլերի բաժանի՝ մինչև և հետո: Ապրիլյան քառօրյա պատերազմի մեր հերոսների մի մասը հավերժացան, մնացածը շարքերում են, իսկ որոշներն էլ արդեն ապաքինման փուլում են ու սպասում են դիրքեր իրենց վերադարձին: