Բիլ Գեյթսը քննադատել է Ipad-ին: Բիզնեսմենը գտնում է, որ օգտատատերերը հիասթափված են սարքավորումներից, քանի որ չեն կարողանում ստեղծել փաստաթղթեր և այնտեղ հավաքել տեքստ: Նա այլընտրանքային և հարմարավետ է համարել Microsoft կազմակերպության պլանշետները, որոնք կարող են վերափոխվել նոթբուքների: Սակայն վերլուծաբանները նշում են, որ օգտատերերը ունեն ընտրանքի իրավունք և նրանք չեն ընտրում Microsft-ի արտադրանքը:Այս մասին նշում է Газета-ն:
Microsft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը քննադատել է iPad-ի կազմակերպություն Apple-ին CNBC գործակալուևթյանը տված հարցազրույցի ժամանակ:
Microsoft-ի հիմնադիր առաջին անգամ չէ քննադատում Apple-ին: 2010 թվականին նա ասաց, որ iPad-ը ոչ մի աչքի ընկնող հատկություն չունի և Microsoft պլանշետները ունենա նույն գործառնույթները:
Microsoft և Apple կազմակերպության տնօրենները հաճախ տալիս են վատ բնութագրեր իրենց մրցակցի արտադրանքին: Այսպես 2012 թվականին Microsoft կազմակերպության Surface պլանշետի ստեծումից հետո Apple-ի ղեկավար Թիմ Քուկը նշեց, որ արտադրանքը շատ խճճված տեսք ունի նոթբուքի վերածվելու պատճառով:
2007 թվականին, երբ Apple ստեղծեց առաջին iPhone-ը, Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը ծիծաղեց արտադրանքի վրա` նշելով, որ սմարթ հեռախոսը արժի 500 դոլար և դրա վրա չկա ոչ մի կոճակ հաղորդագրությանը արագ պատասխանելու համար:
Այժմ Microsoft-ը Windows 8 օգնությամբ ջանում է շուկայում ստանալ բաժնետոմսեր, որտեղ այժմ գերակշռում է iPad-ը: