Երեկ՝ ապրիլի 13-ին, Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալները: 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 367 կգ (170+197) արդյունք: Պոկում վարժությունում Անդրանիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Տիգրան Մարտիրոսյանը պոկեց 160 և հրեց 192 կգ ծանրաձողը և 352 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ հրում վարժությունում գրավեց 2-րդ հորիզոնականը: