ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 6-ի երեկոյան հեռախոսային կապ է հաստատել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Սիրիայի հարցը քննարկելու համար այսօր Ռուսաստանի մայրաքաղաք այցի նախօրեին: Նշենք, որ Ջոն Քերին Մոսկվա այցելության գլխավոր նպատակը Սիրիայի հարցում Ռուսաստանի օժանդակությունը ստանալն է: Այս մասին նշում է HurrietDailyNews-ը:

Ջոն Քերին և Ահմեդ Դավութօղլուն խոսել էին իրար հետ նաև ավելի վաղ մայիսի 4-ին: Նրանք իրենց ընդհանուր անհանգստություն էին արտահայտել Սիրիայում օգտագործված քիմիական զենքի օգտագործման հնարավորության հետ կապված: Երկու կողմերն էլ համաձայնվել են, որ ՄԱԿ-ը և մյուս միջազգային անդամներ պետք է ներգրավեն այդ մեղադրանքների հետաքննության մեջ: Անկարան իր անհանգստություն է արտահայտել Սիրիայի Բանիաս նահանգում սպանությունների հետ կապված: Դավութօղլուն ասել է իր ամերիկացի գործընկերոջը միջազգային հանրությունը պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկեն Սիրիայում սպանություններին վերջ տալու համար:

Քերին Դավութօղլուին ասել է, որ վերջին զարգացումները Սիրիայում անհանգստացնում են` ավելացնելով, որ այդ հարցը մանրամասնորեն ներկայացնելու է Ռուսաստան այցի ժամանակ: