Արարատյան Հայրապետական թեմը հանդես է եկել «Ծառայենք թիկունքում» նախաձեռնությամբ, ըստ որի՝ հավաքագրում են կամավորների:

Նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Մեր զոհված ու վիրավոր զինվորների, ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար Արարատյան Հայրապետական թեմը հայտարարում է կամավորների հավաքագրում: Մեր զինվորներից շատերի ընտանիքներն աջակցության կարիքն ունեն ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մարդկային ներուժի: Այդ աշխատանքները համակարգելու և նպատակային իրականացնելու համար թեմում կստեղծվեն ջոկատներ, որոնք ըստ անհրաժեշտության կայցելեն օգնության կարիք ունեցող ընտանիքներ, կկատարեն անհրաժեշտ գործեր` շինարարությունից մինչև խնամք:

Կամավորագրվելու համար խնդրում ենք լրացնել հայտը»: