Ապրիլի 14-ին լրանում է հայ բժիշկ, ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ, ԼՂՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան 60-ամյակը:
57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական և նորամուծական առաջարկության հեղինակը 2014թ. մարտի 14-ին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար։ Միայն վերջերս, ավարտելով իր առաքելությունը Արցախում, նա վերադարձավ ՀՀ:
YN.am-ը ( Yerevan News ) շնորհավորում է մեծանուն բժշկին՝ մաղթելով նրան երկար տարիների կյանք և մասնագիտական բեղմնավոր գործունեություն: