Հայ գործարար Լևոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, որոշումն ընդունվել է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի կողմից: Նրան մեղավոր են ճանաչել 700 հազար դոլարի չափով խարդախություն կատարելու մեջ:

Դատավորն ասել է. «Դատարանը որոշել է Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն և 4 տարվա ազատազրկման դատապարտել ընդհանուր ռեժիմի բանտում»: