Այսօր՝ ապրիլի 14-ին, Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը 69 կգ քաշայինների պայքարում, երկամարտում հավաքելով 237 կգ , դարձավ Եվրոպայի չեմպիոն։
29-ամյա մարզուհին պոկում վարժությունում բարձրացրել է 105, իսկ հրում վարժությունում` 132 կիլոգրամանոց ծանրաձողը. ընդհանուր 237 կգ:
Նա իր հաղթանակը նվիրում է Լեռնային Ղարաբաղում կռվող բոլոր տղաներին։