Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված մոտ 30 ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական, իրավական եւ այլ ոլորտներին:
Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաեւ ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել եւ համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում: