«Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը Երևան բերեց մի շարք ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաև ներքին անհեռատեսությունից կախված խնդիրներ, որոնք ինքնին սպառնալիք են ազգային անվտանգությանը, թերևս դրանցից ամենատեսանելին Հայաստանում առկա և տարիներ շարունակ ավելի ու ավելի արմատացող կոռուպցիոն դրսևորումներն են։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հոգաբարձուների խոիհրդի նախագահ Հայկակ Արշամյանը երեկ մեզ ասաց. «Հայաստանում ձևավորված է էլիտար կոռուպցիայի երևույթը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված է»։ Հ. Արշամյանը նշեց նաև, որ առաջին հերթին պետք է հաղթահարել սոցիալական անարդարության խնդիրը։ Նրա խոսքով՝ չի կարող միլիոնատեր գեներալի կողքին կռվել ունեզուրկ զինվորը»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: