Պատերազմական պայմաններում թշնամու իրական ուժի անտեսումը, վերջինիս անհարկի ծաղրն ու թերագնահատումը մահացու «ճոխություններ» են։ Հաղթելու համար հարկավոր է հասկանալ, ում հետ գործ ունես և տեղեկատվաքարոզչական քաղաքականությունն էլ իրականացնել այնպես, որ հակոտնյա չլինի նշածս սկզբունքին։
Ըստ այդմ, ուզում եմ ամենայն լրջությամբ և մասնագիտական վստահությամբ հավատացնել ընթերցողներին, որ ադրբեջանական ԶՈՒ շարքերում չեն կռվում ո՛չ ԻՊ մարտիկներ, ո՛չ վարձկաններ, ո՛չ «Գորշ գայլեր», և ո՛չ էլ անգամ, ո՜ զարմանք, Թուրքիայի Հանրապետության զինվորականներ։ Ադրբեջանի բանակում կռվում են Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող կազմակերպված զինվորականներ, և հայ զինվորն ու հրամանատարն էլ կռվում ու հաղթում են ոչ թե «ոչխարների բանակի», այլ հենց այդ կազմակերպված բանակին։
Շատ կարևոր է հասկանալ, որ թշնամու բանակը 1994 թ․-ին կազմաքանդված և բարոյալքված բանակը չէ, և այս տարիների ընթացքում զարգացել է։ Միայն իրավիճակի ադեկվատ ընկալմամբ է հնարավոր հաղթել։
Իսկ շարքային ադրբեջանցին թող շարունակի հավատալ, որ հայկական բանակը բաղկացած է վարձկաններից, քուրդ ու ռուս մարտիկներից․ դա միմիայն օգուտ է մեզ։ Կարևորը՝ մենք ինքներս չնմանվենք շարքային ադրբեջանցուն։
Էլբակեան Էդգար