Մուսուլմական երկրների հետ սերտ ջերմագուրվելով, ՌԴ-ն վաճառեց նրանց զենքեր, որոնք պետք է օգտագործվեն հայ ժողովրդի դեմ: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):
«Այն ժամանակ ոմանք պնդում էին, որ այդ զենքերը չեն ուղղվի հայոց սահմանների դեմ, բայց փորձը ցույց տվեց, որ պատմությունը կրկնվում է: Մեկ անգամ ևս հայը միայնակ կռվեց աշխարհի դեմ: Փառք հայոց զինվորին, փառք հայ ժողովրդին, որը մի մարդու պես իր վրա վերցրեց կրակն՝ անկախ օգտագործվող զենքի տեսակից: Մեզ վրա կիրառվեցին հիմնականում քիմիական զենքեր. դա սմերչն էր, «Солнцепёк»-ն էր: Եվ այդ զենքերի տեղատարափի տակ հայկական բանակը՝ 18 տարեկան երեխան, ծնողներն ու ազատամարտիկները կարողացան դիմակայել ու կասեցնել այդ վայրագ հարձակումը:
Ադրբեջանը ևս մեկ անգամ կրվելու է այս պատերազմը, մենք տոնելու ենք հաղթանակ: Պատերազմի ավարտը մենք տոնելու ենք Բաքվում, «Девичья башня»-ում ծածանվելու է հայոց եռագույնը և Ադրբեջանը, այս անգամ ծնկաչոք, ամբողջ աշխարհի հետ չի կարողանալու մեզ հետ լեզու գտնել: Մենք պետք է իրականացնենք Ադրբեջան պետության կապիտուլացիոն ակտը և բնաջնջումը քարտեզի վրայից: Ի լուր Ադրբեջանի եմ ասում»,- ասաց Արա Խուդավերդյանը:
Ասուլիսին մասնակցում էր նաև «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ով ասաց. «1994թ.-ին մեր պատերազմը կարելի է ասել կիսատ մնաց: Մենք չվեջացրեցինք այն, ինչը որ սկսեցինք: Իսկ մենք թողեցինք, նրանք բարջավաճեցին մի 20 տարի ու էլի նորից նույն ուժով հարձակվեցին:
Իսկ ասուլիսի 3-րդ բանախոս պատմաբան Արմեն Կարապետյանը նշեց. «Ռուսաստանը ստիպում է մեզ, որ մենք միշտ հիշենք պատմական անցյալը: Ի դեպ, մենք մոռացկոտություն ենք ցուցաբերում ու չենք հիշում այն երկդիմի քաղաքականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայկական հարցի հարցում: Եվ խնդրեմ, Ռուսաստանի այս գործողությունները ստիպում են, որ մենք քրքրենք պատմության էջերը»: