«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լևոն Տեր-Պետրոսյանի բնակարան, և մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումից հետո Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը սկսել են շարունակական շփվել: Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը հաճախակի է զանգահարում Տեր-Պետրոսյանին` ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումնները քննարկելու նպատակով:

Այս լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից և ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանից: «Հանրապետության նախագահի այցելությունների և հանդիպումների մասին պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում ենք»,- պատասխանեց Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը վերը նշված լուրերի իրական լինել-չլինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես նման օդից վերցրած բաներ չեմ մեկնաբանում»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: