Ժամանակին ասում էինք , որ մեզ Մոնթեներ են պետք : Հիմա ժամանակները անցել են , հիմա մեզ զինվոր տղերք են պետք: Պատերազմը հաղթում են Ադամները, Գյումրեցի Վահանները, փոխգնդապետ Ալեքսները , Մանումենտցի Կյաժերը, Եզդի Քյարամները, Ռոբերտ Աբաջյանները ու մնացած տղերքը: Թե չէ զենքը ի՞նչ, երկաթի կտոր է , առանց զգացմունքների սառը երկաթ, չէ մեկ-մեկ տաքանում է : Զենքին , եթե նայենք պիտի սուս ու փոս հելնենք էս աշխարհից գնանք, զենքի մակարդակով էս աշխարհը մեր տեղը չի: Բայց պատերազմը մեր տղերքն են հաղթել, հա էն վախտերից սկսած տղերքը հաղթել են , հիմա էլ են հաղթում ու հլը հաղթելու են, էնքան են հաղթելու , որ էլ դու սուս: Մեզ հերոս տղերք են պետք , մնացածը ժամանակի հարց է : Պատերազմը հերոսներն են հաղթում , ոչ թե զենքերը:

Բայց բանակը պետք է զինել: Զինվորները կռվում են հանուն հայրենիքի , հանուն էտ զինվորների պետք է զինել բանակը:

Աշոտ Ասատրյան