Ցավ եմ զգում, ինչպես և, համոզված եմ, ողջ ազգս:

Բայց էլ ավելի մեծ ցավ եմ զգում, որ ավելի քան 20 տարվա ընթացքում չենք սովորել սիրել ու հարգել ինքներս մեզ:

Միայն ողբերգակա՞ն պահերին պիտի հայրենիք սիրենք ու ընդունենք, որ մենք այնքան էլ վատը չենք: Ախր, ո՞ր մի վրացին, ռուսը կամ թուրքը կգովի ու կհիանա մեկ այլ ազգի բարիքներով: «Ապե բայց վսյո ժե վրացականն ուրիշ ա, դրանց լիմոնադներն ուրիշ են, երգն ուրիշ ա, ավելի շնորքով են, տաղանդավոր են…»

Հարգելի «ապե»-ներ, այդ նույն Natakhtari-ն հերիք չի որ մերը չի, հերիք չի որ Վրաստանից է գալիս, սեփականատերն էլ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ է: Հարստացրեք ուրիշ պետության տնտեսություն, հաստացրեք թշնամու վիզը, արտագաղթե՛ք բարեկամ եղբայր պետություն, չէ՞ որ նրանց կղանքը մաքրելն ավելի լավ է, քան սեփական երկրին ծառայելը: Խմել-չխմելու, գնել-չգնելու կոչեր չեմ անում: Պարզապես ուզում եմ, որ այս պատերազմը սթափեցնի բոլորիս, և ամեն ՀՀ բնակիչ իր ներսում եզրակացություններ անի:

Քաղաքը խոսում ա ֆեյսբուքյան էջից: