Նորակոչիկը երբ մտնում է բանակ ՝ զինվորական ծառայության, առաջինը սկսում է սովորել շարային քայլել, հետո զենք բռնել, զենքով կրակել ու ձեռնամարտ: Առաջին երեք գործողությունները թողնենք մի կողմ, անցնենք ձեռնամարտին: Ձեռնամարտի հնարքներից է ՝ կռվել զենքով, սվին դանակով, սակրավորի բահով: Սվին դանակը և սակրավորի բահը զենքեր են զինվորի համար, այնպիսի զենքեր ինչպիսին ինքնաձիգն է: Դրանք նույնպես ինքնաձիգի նման հանձնում-ընդունում են, որպես զենք: Դե սվին դանակը արդեն անունից պարզ է , որ դանակ է, ճիշտա տան խոհանոցի կամ պանրի դանակ չի , բայց դանակ է: Բահը , դա բոստանի հող փորելու կամ առու բացելու բահ չի, սակրավորի հատուկ բահ է , որը հարմարեցրած է ձեռնամարտի հնարքների համար: Դրանցով մարտեր անելու համար 6 ամիս պարապում են նորակոչիկները , ինչպես պարապում են ինքնաձիգով կրակելու համար:
Երբ լրատվականներում խոսվում է , որ զինվորները անցել են ձեռնամարտի , դա նշանակում է , որ թշնամու հետ հեռավորությունը այնքան է եղել ,որի դեպքում հնարավոր չի կրակել ինքնաձիգով: Զենքով կրակելը խաղ ու պար չի ու շատ դեպքերում ավելի ձեռնատու է անցնել ձեռնամարտի: Մտքներովդ չի անցել , թե ինչու՞ թշնամին չկրակեց ու խելոք սկսեց ձեռնամարտի անցնել , այսինքն նրան էլ հարմար չի եղել զենքով կռվելը:
Պետք չի բահով կռիվը սարքել բերանի ծամոն ու ամեն տեղ գրել:
Փառք հերոս տղերքին:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: