«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Պաշտոնաթող գեներալ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ահռելի հարստության տեր է: Նրա դրամական միջոցները անցած տարի կազմել են մոտ 348.5 մլն դրամ, 45 հազար դոլար և 45 հազար եվրո: Անցած տարեվերջին նրա վերադարձրած փոխառության՝ վարկի գումարը կազմել է 170 մլն դրամ: Սակայն ամսական ստանում է 571 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ՝ նա անցած տարվա ընթացքում ստացել 2 մլն 200 հազար դրամի չափով եկամուտ: Բացի այս՝ ԵԿՄ վարչության նախագահը ընդհանուր 148 մլն 250 հազար դրամի չափով շահաբաժին ունի երկու ընկերություններում:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետն է, իսկ դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Կինը` Նազիկ Ամիրյանը, գործարար է:
Նկատենք, որ տարիներ առաջ Մանվել Գրիգորյանին մի շարք բիզնեսներ սկսելու իրավունք տրվեց, որպեսզի դրանցից ստացված եկամուտով ապահովի կարիքավոր ազատամարտիկներին: Սակայն նա գերադասեց հարստանալ` ԵԿՄ-ի ֆինանսավորման համար գումար ստանալով այլ մարդկանցից ու աղբյուրներից: Թերևս ժամանակն է սթափվելու: Միայն Արցախ մեկնելով մեր երկրի խնդիրները չեն լուծվի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի համարում: