Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
«Իհարկե տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երևանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով:
Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 և 2 տարեկան երեխաներ:
Երևանի ավագանու փետրվարյան նիստում հաստատել ենք Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան:
Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում:
Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է»: