«Ժողովուրդ»-ի`ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հորդորել, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորի: Ու դա արել է ոչ միայն ՕԵԿ-այլև հենց ՀՀԿ-ի շահերից ելնելով: «Ասել է թե` Երիցյանի մասնակցությամբ ՕԵԿ-ը սպասվածից ավելի շատ ձայն կարող էր հավաքել, ինչը պետք էր ՀՀԿ-ին`ընտրողների ձայները փոշիացնելու համար: Թե որքանով արդարացան ՀՀԿ-ի և Ս. Սարգսյանի սպասելիքները, հայտնի չէ, բայց դժգոհելու առիթ պետք է որ չունենան: Այնուամենայնիվ երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը պարզել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Սիսակյանից, որն ասաց. «Ցուցակը գլխավորելու հարցը որոշել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը»»,- գրել է թերթը: