Արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը:

Ինչպես հայտնել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ Սերգեյ Լավրովին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: