Թեթևագույնքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանըհերթական անգամ հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ:
- Ցանկանում եմ ռևանշ մենամարտ անցկացնել Դոների հետ, մինչև նա կհանդիպի Ռիգոնդոյի հետ: Ես արժանի եմ հնարավորություն ստանալ՝ անցկացնելու այդ մենամարտը: Ո՞վ է Ռիգոնդոն: Եթե մինչև այս ես ռինգում հանդիպեի Ռիգոնդոյի նախկին մրցակիցներին, ապա անպարտելի կհամարվեի: Ես Դոներին հնարավորություն տվեցի մենամարտել ինձ հետ, երբ շատերն էին ցանկանում հայտնվել նրա տեղում: Հիմա ցանկանում եմ, որ նա համաձայնվի ռևանշ մենամարտի»,- Դարչինյանի խոսքը փոխանցում է NEWS.am Sport-ը` հղում կատարելով Fightnews-ը: