Ես կարծում եմ, որ թուրքական իշխանության կողմից հնչեցված հայտարարությունները հանդիսանում են բացարձակապես անընդունելի մեկ պարզ պատճառով. դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ պատերազմի, դրանք կոչեր էին հակամարտությունը ռազմական ուժային ճանապարհով լուծելու: 

Այս մասին քիչ առաջ Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Թուրքիայի հայտարարությունները հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

«Սա արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դիրքորոշմանը: Բայց մենք, ցավոք սրտի, արդեն սովորել են ներկայիս թուրքական իշխանությունների նմանատիպ «հնարքներին»»,- եզրափակեց նա: