ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Ռուսաստան առաջին այցի ժամանակ, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ավարտվել է Սիրիայի հարցով միջազգային համաժողով գումարելու կարևոր համաձայնությամբ: Բացի դա կողմերը իրենց ցանկություն են արտահայտել կարգավորել վերջին ժամանակներում սառեցված հարաբերությունները:

Ամերիկայի պետքարտուղարը նաև նշանակալից է համարել ռուս-ամերիկյան համագործակցությունը ռազմավարական հարձակողական զենքերի, առևտրի համաշխարհային կազմակերպության, Իրանի և ԿԺԴՀ-ի հարցերում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ շուտով կպատասխանի Բարաք Օբամայի նամակին և հույսով է մոտակա ժամանակներում հանդիպել վերջինիս հետ:

Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը «անհամբերությամբ սպասում է հնարավորության» հանդիպելու Պուտինի հետ մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում Իռլանդիայում: Պետքարտուղարը նաև ավելացրել է, որ ԱՄՆ նախագահը մտադրված է մոտակա հանդիպման ժամանակ կոչ անել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, Իրանը, Հյուսիսային Կորեան և այլ ոլորտներում  համագործակցության:

Քերին նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Բոստոնի ահաբեկչության գործում ցուցադրած օգնության համար:

Ջոն Քերիի Պուտինի և Լավրովի հետ հանդիպման գլխավոր քննարկման թեման Սիրիայի կոնֆլիկտի կարգավորումն է եղել:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգթոնը կիսում է Ռուսաստանի մոտեցումները Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում, մասնավորապես տարածաշրջանում անվտանգություն հաստատելու հարցում:

 Լավրովի հետ բանակցություններից հետո բացահայտվել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ պայմանավորվել են օգտագործել բոլոր հնարավորությունները հակամարտության բոլոր կողմերին բանակցուևթյունների սեղանի շուրջ նստեցնելու համար:

Բացի դա ինչպես նշել է Լավրովը Ռուսաստանը և ԱՄՆ համաձայնության են եկել խրախուսել սիրիական կառավարությանը և ընդդիմադիրներին բանակցություններ հաստատելու համար և այդ նպատակով որոշել են մայիսի վերջին միջազգային համաժողով գումարել, որը տեղի է ունենալու Ժնևյան հանդիպումից հետո:

Քերին իր հերթին նշել է, որ ԱՄՆ հետաքննություն է անցկացնելու Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետ կապված: