Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների` հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել` հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության:
Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարանքը: