Երևանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորը, նախնական տեղեկություններով, պատրաստվում էր պայթեցնել ազգականներին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։