Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին հայտարարել է ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա ասել է. «Չի եղել ոչ մի խնդրանք»: Բորդյուժան հավելել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ նրան հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել իր ներուժի մեծ մասը», այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանության գալ միայն նրա միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ, նա հայտարարել է՝ «Այո՛, դուք ճիշտ եք հասկանում»: