Այս պահի դրությամբ, քննվում է կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված գործը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Լևոն Զուրաբյանի հարցադրմանը:
Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով սահմանի շարունակվող լարվածությունը՝ ինքը կխուսափի իշխանություններին սուր հարցադրումներ ուղղելուց, բայց այդուհանդերձ հարց հնչեցրեց, որը վերաբերում է օֆշորային գոտիներում գրանցված «Պանամայի փաստաթղթին»:
Գլոբալ հարցադրմանն ու մտահոգություններին անդրադառնալով, ապա նախարարուհին նշեց, թե այդ խնդիրը երբևէ չի անտեսվել: «Այլ հարց է ինչ մեխանիզմներ են իրականացվում»,-ասաց նա: