Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե կատարի իր առջև դրած բոլոր պարտավորությունները: Այս մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Հյուսիսատլանդյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` ելույթ ունենալով արտաքին գործերի, անվտանգության և պաշտպանության հանձնախմբերի համատեղ նիստում:
«2008 թվականի Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, որտեղ նշված է, որ Վրաստանը ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ ուժի մեջ է: Այդ պահը դեռևս չի հասել: Դեռևս շատ աշխատանք կա կատարելու: Ամբողջը կախված է Վրաստանից»,- նշել է Ռասմուսենը:
«Մենք այն ժամանակ հայտարարել ենք, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե կատարի սահմանված չափանիշները: Մենք ստեղծել ենք Վրաստան-ՆԱՏօ հատուկ խումբ, որի շրջանակներում մենք աշխատում ենք, որպեսզի Վրաստանը շարունակի բարեփոխումների ծրագիրը, որի նպատակը ապագայում ՆԱՏՕ-ի անդամ դառալն է: Դեռևս նա պատրաստ չէ դրան և դեռևս շատ բան կա անելու»,- ասել է Ռասմուսենը և ավելացրել.« Միառժամանակ ես գոհ եմ այն հանգամանքից, որ Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է իր ձգտումը դեպի ՆԱՏՕ: Այսպիսով ամեն ինչ կախված է Վրաստանից: Նա պետք է ցույց տա, որ համապատասխանում է սահմանված չափանիշներին: Այս մասին հայտնեւմ է Тбилисская неделя-ն: