Հոլիվուդի ճանաչված ամերիկացի պարուսույց Վեյդ Ռոբսոնը մեղադրել է հանգուցյալ լեգենդար երաժիշտ Մայքլ Ջեքսոնին սեռական ոտնձգությունների մեջ:

Պարուսույցը դատական հայց է ներկայացրել փոփ թագավոր ժառանգության ֆոնդի դեմ` պահանջելով նյութական փոխհատուցում փոքր ժամանակ ստացած ոտնձգությունների համար:

30 ամյա Ռոբսոնը, որը համագործակցել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Աշերը և Փինկը, հաստատում է, որ Ջեքսոնը իր նկատմամբ ցուցադրել է անառողջ հետաքրքրություն իրենց առաջին հանդիպումից հետո, երբ Վեյդը եղել է 5 տարեկան:

Տաղանդավոր տղան գրավել է երգչի ուշադրությունը և հրավերք է ստացել այցելելու Կալիֆորնիայում գտնվող իր  ճանաչված «Նեվերլենդ» ֆերմա:

Յոթ տարեկանից Ռոբսոնը պարբերաբար գիշերում էր ճանաչված երգչի տանը: Պարուսույցի և երգչի միջև ընկերությունը շարունակվել է մինչ Վայդի 14 տարեկանը:

2005 թվականին Ռոբսոնը հանդես է եկել որպես վկա Մայքլ Ջեքսոնի դեմ հարուցված դատական լսումների ժամանակ մեկ այլ դեռհասի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով:

Այն ժամանակ Վեյդը կտրականապես մերժել է, որ ենթարկվել սեռական բնույթի ոտնձգությունների երգչի կողմից:

Միառժամանակ դատական լսումների մեկ այլ մասնակից, Ջեքսոնի նախկին տնտեսուհի Բյանկա Ֆրանսիան հաստատել է, որ տեսել է Մայքլին և Վեյդին երկուսով տանը, երբ վերջինս եղել է ընդամենը 9 տարեկան:Այս մասին հաղորդում է lifenews-ը: