Ամերիկայի Արիզոնա նահանգի իշխանություններն ավագ դպրոցի 18 ամյա աշակերտի տանը հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքավորում:
Արզոնա նահանգի Տեմպե քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 18 ամյա ավագ դպրոցի աշակերտ Ջոշուա Պրատերին ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեղադրանքով:
Տան հավաքարարը, որտեղ ապրել է դեռահասը, հայտանաբերել է կասկածելի իրը և տարել այն ոստիկանություն:
Մասնագետները հաստատել են, որ հայտնաբերվածը ինքնաշեն պայթուցիկ սարքավորում է: Տան հետախուզությունից հետո հայտնաբերվել են նաև լրացուցիչ նյութեր ռումբ ստեղծելու համար:
«Ռումբը եղել է ակտիվ, բացակայել է միայն պայթեցնողը»,- նշել է ոստիկանության ավագ Մայք Պուլին:
Իրավապահ մարմինները հարցաքննում են աշակերտին: Պարզվում են պայթուցիկ սարքավորման ստեղծման պատճառները և նրա դրդապատճառները: