«Փողը խոսում է, և այս պահին խոսում է աղբի մասին»։ Այսպես է մեկնաբանել հայտնի հայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Wall Street Journal» պարբերականի ցեղասպանությունը ժխտող գովազդը: Նա իր կայքում հոդված է գրել խայտառակ անելով հեղինակավոր պարբերականին: Նա մասնավորապես գրել է.
«Մեր ընտանիքը սովորել է ամեն տեսակ անհեթեթության, որ մեր մասին գրում են մամուլում։ Սուտը՝ լավ վերնագրերն են, լավ վերնագրերը դրվում են, որ վաճառվեն ամսագրերը։ Սովորաբար մենք ուշադրություն չենք դարձնում, բայց երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող հանդուրժել։ Գովազդը վճարել է համացանթի թուրքական հարթակը, որի անունը չեն ուզում տալ՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով։ Նրանք այդ հարթակում սովորաբար հայտարարում են, թե պատմաբանները ուռճացնում են զոհված հայերի թիվը, սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին»:
Նա պարբերականի հրապարակումը անվանել է վտանգավոր, հիասթափեցնող և անհեթեթ։
«Եթե դա աներ որևէ էժանագին տաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին Wall Street Journal-ն է, գումար է վաստակում Հայոց ցեղասպանության վրա, ամոթալի և անթույլատրելի է։
Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք որպես գովազդ ընդունում են լայն շրջանակ, որում կարող են ներառվել նաև սադրիչ թեմաներ։ Մենք կարող ենք մեր քիմքին համար ցանկացած բան ներկայացնել որպես գովազդ»։
Եթե դուք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի փաստաբանն եք, չեք կարող այլ տեսակետ ներկայացնել, դուք կեղծիք եք տարածում։ Դա անմիտ և վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։
Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան ընդուներ իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ.՝ Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։
Ուրեմն, մենք ենք հիշում։ Մենք պետք է հիշենք և ասենք։ Երբ մենք վախենում և լռում ենք, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունը կարևոր չէ։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ փոխանցում ենք մեր երեխաներին։ Մենք պետք է հոգանք ճշմարտության համար, որ պահպանենք մեր ապագան»,- ամփոփել է նա: